Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ոչ թագավորություն ունենք, ոչ պալատներ, բայց ունենք ամենաթանկ «աշխատակազմը»

Ոչ թագավորություն ունենք, ոչ պալատներ, բայց ունենք ամենաթանկ «աշխատակազմը»
13.01.2026 | 12:40

ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար։

Սա ավելի շատ է, քան Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Դանիայի թագավորական ընտանիքներին տրվամադրվող ընդհանուր տարեկան գումարը՝ միասին վերցրած։

Պետությունների, որտեղ կան թագավորներ, թագուհիներ, պալատներ, ավելի շատ պետական արարողություններ ու դարավոր միապետական ինստիտուտներ։

Ի դեպ, Հայաստանում դարերի կարևորագույն պատմություն ունեցող ինստիտուտը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է։

Հարց՝ թագավորներ ունեցող երկրներում թագավորական ինստիտուտներն ավելի քիչ են արժենում պետությանը,

մինչդեռ Հայաստանում՝ ոչ թագավորություն ունենք, ոչ պալատներ, բայց ունենք ամենաթանկ «աշխատակազմը»։

Երբ պետության դարավոր ինստիտուտը գոյատևում է նվիրատվություններով ու հավատով,

իսկ ժամանակավոր իշխանական ապարատը՝ տասնյակ միլիոններով, ո՞վ է իրականում ծառայում պետությանը, և ո՞վ է պետությունը դարձրել սեփական «կարիԳների» սպասարկման գործիք։

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2427

Մեկնաբանություններ